Սաուդյան Արաբիայում կանանց համար նախատեսված քաղաքն իր առաջին բնակիչներին կընդունի արդեն 2013-ին: Այն կզբաղեցնի 500 հազար քառակուսի մետր տարածք: Այս մասին հայտնում է արաբական Joset պարբերականը:
Ալ-Հասա նահանգի նահանգապետ Ֆագդ բեն Մուհամմեդ Ալ-Ջաբիրն ընդգծել է, որ այդ նախաձեռնությունը կիրականացվի ազգային կադրերի աջակցման ծրագրի շրջանակում, թույլ կտա ընդլայնել արդյունաբերության տարբեր ոլորտներում աշխատատեղեր գտնելու կանանց հնարավորությունները և ընդհանուր առմամբ կբարձրացնի կանանց զբաղվածության մակարդակը:
Ալ-Ջաբիրը հավելել է, որ այդ համալիրում կանանցից բացի, ոչ ոք աշխատանքի իրավունք չի ունենա: Քաղաքը կկառուցվի երկրի արևելյան Ալ-Հասա նահանգում: Այն կանանց կապահովի տեքստիլ, դեղագործական, սննդի և արդյունաբերության այլ ոլորտներում 5000 աշխատատեղով:







































