Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

2002թ. այս օրը մահացավ նշանավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը. (պատմություն)

2002թ. այս օրը մահացավ նշանավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռում մարզի Ահնիձոր գյուղում, սովորել գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում: Գրական գործունեությունը սկսել է 1960-ական թվականներից:

Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց: 1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին: Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց թվում՝ նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից:

Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը` փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները: Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ: Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում:

«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով: Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում` «Աշնան արև» վիպակում: Նրա վիպակների հիման վրա կինոնկարներ նկարահանվեցին («Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը»), ներկայացումներ բեմադրվեցին: Նա ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միությունում, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը:

Նոր է նաև Մաթևոսյանի ոճը: Ինչ–որ մեկը կարծես լարված ու գրգռված խոսում է` հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով: Այս ձևով է գրողն արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում