Երիտասարդ ամերիկացիների համար մարիխուանան նախևառաջ դեղամիջոց է վատ տրամադրության դեմ, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը ներկայացված է Journal of Studies on Alcohol and Drugs ամսագրում:
Հենց նման հոգեբանական կախվածությունն է զգալիորեն դժվարացնում հրաժարումն այդ թեթև թմրանյութից:
Հետազոտողները հարցում են անցկացրել 40 երիտասարդ մարդկանց շրջանում (15-24 տարեկան), որոնք շաբաթը առնվազն 2 անգամ թմրանյութ են օգտագործում:
Հաշվարկվել է ընդհանուր առմամբ 3,6 հազար հաշվետվություն: Պարզվել է, որ մինչ կանեփի օգտագործումը հարցվածների մեծ մասը վատ տրամադրություն է ունեցել:











































