Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը EU Reporter-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Nabucco գազատարի կառուցման խնդրին.
«Nabucco-ն ևս մեկ ինտրիգ է, որը լուծվելու է հաջորդ տարի, քանի որ կա երկու տարբերակ, թե որ ուղղությամբ ադրբեջանական գազը պետք է հասնի Եվրոպա: Մի ուղղությունը NABUCCO West նախագիծն է, որը հասնելու է մինչև ավստրիական Բաումգարթեն, իսկ մյուսը՝ TAP-ը (Անդրադրիատիկ), որը գնալու է դեպի Իտալիա:
Այդ մասին որոշումը հաջորդ տարի ընդունելու են կոնսորցիումի կազմում գտնվող ընկերությունները: Կասպից ծովի ադրբեջանական հատվածից ստացված գազի ծավալը շատ ավելի քիչ է, քան «Հարավային հոսքով» հասցվող գազը: Էներգետիկան առանցքային տարր է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև:
Եվրահանձնաժողովի հետ բանակցությունները շարունակվում են և TANAP (Անդրանատոլիական) գազատարի համաձայնագրի ստորագրումից հետո մենք հասկանում ենք, որ Կասպից ծովի գազը մինչև 2018 թվականը կհասնի Եվրոպայի սահման՝ մինչև Բուլղարիա»:











































