Նեպալում զինվորականներն ու ոստիկանությունը փնտրում են վայրի փղին, որը տրորել է երկու գյուղացիների:
Դեպքը տեղի է ունեցել Չիտվան շրջանի հարավում: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ փիղը երեկոյան մտել է գյուղ և հարձակվել քնած տարեց ամուսինների վրա:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ բանակը հրաման է ստացել մինչև վերջ կրակ բացել:
Տեղի իշխանությունները նշում են, որ հենց նույն փիղը սպանել է երկու այլ մարդու:








































