Friday, 19 06 2026
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

Ռոբերտ Քոչարյանը՝ «Նոր Հայաստանի» լուսանցքում. մամուլ

Գործող ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը Հանրապետական կուսակցության համագումարում ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ ենթատեքստեր էր պարունակում, գրում է «168 ժամ»-ը: Բայց ելույթի ամենամեծ ինտրիգը, թերևս, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված քննադատությունն էր, ինչն առավել ընդգծված էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված գնահատանքի ու արժևորման խոսքերի ֆոնին: Բնականաբար, թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահների անունները Սերժ Սարգսյանը չհնչեցրեց, բայց նույնիսկ Հանրապետական կուսակցության շարքային անդամների համար պարզ էր, թե ում նկատի ուներ իրենց առաջնորդը: Սերժ Սարգսյանի ելույթը, որը կարծես կառուցված էր շախմատային խաղի տրամաբանությամբ, նախ՝ սկսվեց իր նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումների ու նվաճումների թվարկմամբ:

«Անկախության առաջին հինգ տարիներին մեր ժողովուրդը ծանրագույն փորձությունների դիմակայեց: Հաղթանակ կերտեց պարտադրված պատերազմում: Ավերվող տնտեսության փլատակներից ազատական տնտեսության հիմքերը դրեց: Ստեղծեց անկախ երկրին բնորոշ պետական կառույց, քաղաքական հաստատություններ, ստեղծեց բանակ: Հաճախ՝ բոլոր կողմերից շրջափակված, երբեմն՝ աշխարհից լիովին կտրված, փակ սահմանների ներսում կարողացավ իր զավակների մտքով ու եռանդով առաջ շարժվել: Կարողացավ իրեն ու աշխարհին ապացուցել անկախ ապրելու իր ունակությունը: Ապացուցել քսանմեկերորդ դարում իր գոյության իրավունքը: Պետություն ունենալու իրավունքը: Ապագա ունենալու իրավունքը: Անկախության առաջին տարիները մաքառումի ու պայքարի, ստեղծման ու ձևավորման տարիներ էին: Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն լավն ու բարին: Նաև՝ հակասականն ու խնդրահարույցը: Ձևավորեց՝ նախորդ տասնամյակների ընթացքում կուտակած հոգևոր, մտավոր և նյութական արժեքներին հենվելով: Ձևավորեց՝ ինչպես կարող էր: Հաճախ՝ ինչպես կամենում էր: Երբեմն՝ ինչպես ստիպված էր»,- հայտարարել է Սերժ Սարգսյանն՝ արժևորման այս խոսքերն ակնհայտորեն ուղղելով թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին:

Հանուն արդարության՝ պետք է արձանագրել, որ 1998 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ հիմնադիր նախագահին՝ իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ոչ միայն չհայհոյեց ու չանվանարկեց, այլև ներկայացրեց դրական լույսի ներքո: Թեկուզ՝ առանց նրա անունը հնչեցնելու: Ս. Սարգսյանի ելույթում, բացառությամբ մեկ-երկու շատ ընդհանրական ձևակերպումների, այլևս բացակայում են այնպիսի պատմական հիշատակումներ, որոնք որպես բացասական որակումներ՝ կարելի է վերագրել Լևոն Տեր-Պետրոսյւսնին: Ինչը չի կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի մասին, ում ուղղված քննադատությունը Սերժ Սարգսյանի ելույթում, մեղմ ասած, կոշտ էր և առարկայական: Այսպես, Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մենք խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված քաղաքական և պետական գործիչների: Մենք սկսեցինք և մինչև վերջ հասցրեցինք մի շարք առանցքային ծառայողական քննություններ: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը: Մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը և վերականգնեցինք առանց հայրենիքի դավաճան հայտարարվելու՝ մարդկանց ընդդիմախոսելու իրավունքը»:

Բավական է հիշել, որ ամենամեծ թվով լրագրողներ բռնության են ենթարկվել հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է ուղղակիորեն կապված «Ա1+» և «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների փակումը, Ռոբերտ Քոչարյանին էր ամենաշատը բնորոշ մարդկանց ընդդիմախոսությունը՝ որպես «հայրենիքի դավաճանություն» որակելը: Օրինակների թվարկումը կարելի է շարունակել, սակայն դրանից ասվածի էությունը չի փոխվի:

Այսօր պաշտոնապես արձանագրվեց, որ ավելի քան տասը տարի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացած Հանրապետական կուսակցությունը (երկրորդ նախագահն ինքն էր վերջերս հայտարարել, որ իր իշխանության տարիներին ՀՀԿ-ն եղել է իր հենարանը), ըստ էության, այրում է բոլոր կամուրջները նրա հետ՝ ուղղակիորեն հասկացնելով, որ Ս. Սարգսյանի ելույթում որպես «նպատակադրում» հռչակված «Նոր Հայաստանում» Ռոբերտ Քոչարյանն այլևս տեղ չի ունենալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում