Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ընթանում է Աղասի Գրիգորյանի գործի դատական քննությունը:
26-ամյա Աղասի Գրիգորյանը, ով, ընդ որում, 7-ամյա կրթություն ունի, 2014 թվականի փետրվարի 5-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում իր ընկերներ Ա. Կաղզվանցյանի և Գ. Իսրայելյանի հետ գտնվել է Գյումրիի թիվ 2 ավագ դպրոցի մարզադաշտի մոտ:
Ա. Կաղզվանցյանն այնտեղ միզել է:
Դրա հետ կապված՝ վիճաբանություն է եղել վերոհիշյալ ընկերախմբի ու դպրոցի մարզադաշտում մարզվող սաներ Մանուկյանի և Սահակյանի միջև:
Վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Աղասի Գրիգորյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է անչափահաս՝ 1997 թվականի մայիսին ծնված Սահակյանի կրծքավանդակին ու պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Աղասի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Գրիգորյանի խափանման միջոցը կալանավորումն է:








































