ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներքին անվտանգության ղեկավար, հանրապետական Մայքլ Մաքոլը դատապարտել է Շվեյցարիայի պլանները՝ քաղաքական ապաստան տրամադրել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հայտնում է Foreign Policy-ն:
«Էդվարդ Սնոուդենը դավաճան է ու պետք է վերադարձվի ԱՄՆ, որ կանգնի դատարանի առաջ: Մենք չպետք է նրան թույլ տանք առևտուր անել մեր հետախուզության աղբյուրներով ու աշխատանքի մեթոդներով՝ օգտվելով այլ երկրներում ավտանգ ապաստանից»,- հայտարարել է Մաքոլը պարբերականին:
«Տեղեկատվության արտահոսքը՝ կազմակերպված Սնոուդենի կողմից, անչափելի վնաս են հասցրել մեր ազգային անվտանգությանը, ինչի հետևանքով մենք կորցրել ենք միլիարդավոր դոլարներ: Հուսով եմ՝ նա անձամբ կորոշի գալ ԱՄՆ, որպեսզի փորձի արդարացնել իր գործողությունները»,- Foreign Policy-ին մեջբերում է Տեխասցի կոնգրեսականի խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեյցարիայի դաշնային դատախազությունը պատրաստ է Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրել ԱՄՆ Ազգայն անվտանգության դեմ վկայություններ տալու համար:







































