Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արդեն սկսել է երկրին զենք մատակարարել: Այդ մասին նա պատմել է «Հինգերորդ ալիքի» եթերում:
«Ես փակ ձևաչափով շփվել եմ աշխարհի առաջատար ընկերությունների պաշտպանության նախարարների հետ, նրանք, ովքեր կարող են մեզ օգնել: Նրանք լսեցին մեզ, մեզ մոտ ընթանում է զենքի փոխանցման գործընթաց»,- նշել է Գելետեյը:
Նախարարը հավելել է, որ «գործընթացը սկսվել է» ,և «դա հենց այն ուղին է, որով հարկավոր է ընթանալ»:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել էր, որ իրեն ոչինչ հայտնի չէ Ուկրաինա զենքի մատակարարման գաղտնի գործարքի մասին:










































