Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիրեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայացած հանդիպումը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Բարձրակարգ հանդիպում անցկացրեցինք: Մենք հիանալի քամբեք իրագործեցինք, սակայն հետո գոլ բաց թողեցինք: Մերի թիմի կազմում գոլեր հեղինակած ֆուտբոլիստներն այսօր հիանալի խաղ ցուցադրեցին: Հանդիպումը բարդ էր նաև մրցավարի համար, քանի որ բազմաթիվ խախտումներ գրանցվեցին:
Ուելբեքը ևս լավ խաղ ցուցադրեց և վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն նա պետք է բարելավի իր համագործակցությունը թիմակիցների հետ»,- նշել է մասնագետը:







































