Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած վրաերթի փաստով:
Երեկ, Ժամը 17:40-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցի 15 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Շահինյան փողոցի բնակիչ 66-ամյա Գայանե Զախարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանության ՃՏՀ քննության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզում են, որ Գ. Զախարյանին վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 24-ամյա Արշակ Նալբանդյանը:
Ոստիկանները նրան հայտնաբերել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում, որտեղից էլ բերման է ենթարկվել Ոստիկանության Մարաշի բաժանմունք: Հայտնաբերվել է նաև «Mercedes Benz» 29 ՏՍ 659 համարանիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Նալբանդյանն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում:










































