Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությանը հաղթանակով է մեկնարկել հունահռոմեական ոճի ներկայացուցիչ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը:
1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել շվեդ մրցակցի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանն ու 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանն անհաջող են մեկնարկել, իսկ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Լևոն Ջուլֆալակյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը:











































