Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն էական վնաս չեն հասցնի ամերիկյան ընկերություններին և ամերիկյան տնտեսությանը՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուրբաթ հայտարարել էին ռուսական տնտեսության ֆինանսական, պաշտպանական և էներգետիկ ոլորտների դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ Մոսկվային մեղադրելով Ուկրաինայի գործերին միջամտելու մեջ: Ռուսաստանն այդ մեղադրանքները հերքում է, պատժամիջոցներն անվանում ոչ կառուցողական և խոստանում, որ դրանք անպատասխան չեն մնա:
Էռնեստը կրկին ընդգծել է, որ պատժամիջոցները պատրաստվել են Եվրոպայի հետ սերտ համագործակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները քիչ արդյունավետ են: Նրա կարծիքով՝ պատժամիջոցային քաղաքականությունը միշտ որոշակի վնաս է հասցնում նաև նրանց, ովքեր կիրառում են այդ գործիքը:








































