Tuesday, 16 06 2026
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են

Էրդողանը սահմանել է 2023 թվականի թուրքական արտահանման նշաձողը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանը թուրք արտահանողներին հրահանգել է կտրուկ ավելացնել արտահանման ծավալները: Էրդողանի պահանջով` 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարելից) թուրքական արտահանումը կազմելու է 545.15 միլիարդ դոլար: Այսինքն` դա պետք է աճի ավելի քան 4 անգամ:

Այդ նպատակով մշակվել է հատուկ ռազմավարություն, ըստ որի` 2013 թվականին թուրքական արտահանման ծավալները կազմելու են 167.3 միլիարդ դոլար, իսկ 2018 թվականին` 293.4 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ, դրա հետ մեկտեղ, աճելու է համաշխարհային առևտրում թուրքական արտահանման մասնաբաժինը. 2013 թվականին` 0.91 տոկոս, 2018 թվականին`1.14 տոկոս, իսկ 2023 թվականին` 1.46 տոկոս:

Նշվում է, որ երբ 2002 թվականի վերջին (նոյեմբերին) Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը եկավ իշխանության գլուխ, թուրքական արտահանումը կազմում էր ընդամենը 36 միլիարդ դոլար: Մինչդեռ դրան հաջորդած 6 տարիների ընթացքում` 2008 թվականին, արտահանումն աճեց ավելի քան 3 անգամ` հասնելով 136 միլիարդ դոլարի:

Սակայն սկսված գլոբալ ֆինանսական ճգնաժամի պատճառով այդ ցուցանիշը որոշակի անկում ապրեց` նվազելով մինչև 114 միլիարդ դոլարի: Այժմ պլանավորված է, որ այս տարի թուրքական արտահանման ծավալը դարձյալ կգերազանցի 130 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Ներկայումս թուրք գործարարները նպատակադրվել են լայն գործունեություն ծավալել Ռուսաստանի 24, Ամերիկայի 22, Գերմանիայի 17, Չինաստանի 16, Մեծ Բրիտանիայի 16, Իրանի 16, Սիրիայի 16, Ղազախստանի 15, Լիբիայի 15, Եգիպտոսի 15, Հնդկաստանի 14, Իտալիայի 14, Ռումինիայի 14 տարբեր ոլորտներում:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի երազանքը հանդիսանում էր արտահանման ոլորտում «100-ի ակումբում» ընդգրկվելը (դրանում ներառված են 100 միլիարդ դոլար և ավելի արտահանում ունեցող երկրները):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում