Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ ֆուտբոլիստ Ալեն Հալիլովիչը խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Կարող եմ շատ հանգիստ ասել, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է։ Բացի դրանից նա նաև հիանալի անձնավորություն է, ում հետ շփվելն ինձ համար շատ հաճելի է։
Ինձ հպարտ եմ զգում, քանի որ «Բարսելոնա»-ն ինձ ընդգրկել է չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի հայտացուցակում։ Հիմա ես պետք է քրտնաջան աշխատեմ, որպեսզի հուսախաբ չանեմ Լուիս Էնրիկեին», – ասել է երիտասարդ ֆուտբոլիստը։








































