Ճապոնացի գիտնականները հայտնել են ցանցաթաղանթի փոխպատվաստման մասին, որն աշխարհում առաջին վիրահատությունն է. այն աճեցվել է հենց հիվանդի բազմաֆունկցիոնալ ցողունային բջիջներից:
Վիրահատությունը անցկացրել են RIKEN ինստիտուտի գիտնականներն ու Կոբեի առաջատար բժկության կենտրոնի աշխատակիցները Մասաե Տակախասիի ղեկավարությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Վիրահատել են 70-ամյա հիվանդի, որն ուներ ցանցաթաղանթի ծանր հիվանդություն՝ տարիքային մակուլյար դեգեներացիա։ Վերցրել էին մաշկի բջիջները, որոնցից էլ աճեցվել էին արհեստական iPS ցողունային բջիջներ:
Վիրահատությունը, որն անցկացվել է մարդու մաշկի բջիջներից ստեղծված բջիջների օգտագործմամբ, դարձել է առաջինն աշխարհում:











































