Թուրքիայի նախկին նախագահ Թուրքութ Օզալի որդին՝ Ահմեթը և այրին՝ Սեմրան, մեղադրվում են նրա մահվան գործում հանցակից լինելու մեջ: Այս մասին հաղորդում է Haber7 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը, վկայակոչելով Անկարայի դատախազության իր աղբյուրները, նշում է, որ Ահմեթ Օզալը և Սեմրա Օզալը մեղադրվում են նաև տնտեսական հանցագործություններում:
Հաղորդվում է, որ նրանք 19 անգամ արդեն ցուցմունք են տվել դատարանում:
Անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն սկսեց Թուրքութ Օզալի այրու դեմ՝ նախագահի մահվան մեջ հանցակից լինելու գործով: Ավելի վաղ մեղադրող կողմի վկաներից Լևենթ Էրսեզը Սեմրա Օզալի մեղադրել էր ամուսնու սպանության մեջ:
1993թ. կասկածելի հանգամանքներում մահացած Թուրքիայի նախագահի գործի քննությունը վերսկսվել է՝ կապված այն տեղեկությունների հետ, որ նրան թունավորել են: Նրա մահվան պաշտոնական վարկածը մինչ օրս սրտային անբավարարությունն է:
Թուրքիայի դատախազությունը 2012թ. սեպտեմբերին թույլատրեց արտաշիրմել Օզալի դիակը, ինչի արդյունքում վերջինիս հյուսվածքներում փորձաքննությունը թույն հայտնաբերեց: Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ Օզալի մահը վրա է հասել ոչ թույնի պատճառով, սակայն մահվան հստակ չի նշվում:






































