ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 8 մլրդ եվրո՝ բարեփոխումներ անցկացնելու համար: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Կիևում միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
«Ուկրաինային կուղղվի 8 մլրդ եվրո: Մենք հույս ունենք, որ Ուկրաինան բարեփոխումներ կանցկացնի»,- ասել է Շուլցը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել էր, որ երկրում բարեփոխումների ծրագիրը կներկայացվի հաջորդ շաբաթ:







































