Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

ԼՂ հակամարտությունում «կառուցվածքային բանակցությունները» ակտիվություն կմտցնեն, բայց ոչ՝ բեկում. Նիկոլյա Հայո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, Կովկասում շվեյցարական ակադեմիական ցանցի ղեկավար Նիկոլյա Հայոն:

– Պարոն Հայո, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար և նախագահ Դիդյե Բուրգհալթերը Հայաստանում խոսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին՝ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկեց «կառուցվածքային բանակցություններ»: Այս գաղափարը փաստորեն այսօր սեղանին է, քանի որ Ուելսում օրերս Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձել է այս առաջարկին: Արդյունավետ համարո՞ւմ եք Շվեյցարիայի կողմից  շրջանառության մեջ դրված այս  առաջարկը:

– Սա մի նախաձեռնություն էր Շվեյցարիայի կողմից՝ բեկում մտցնելու ԼՂ հակամարտության ներկայիս ստատուս քվոյի հարցում: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, թե այս ձևաչափի բանակցությունները  չափազանց արդյունավետ են լինելու: Ես կարծում  եմ, որ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանն ավելի հետաքրքրված է ստատուս քվոյի փոփոխությամբ, իսկ այս առաջարկը ծառայելու է  բանակցային գործընթացի ակտիվացմանը, այսինքն՝ նոր ինչ-որ փուլի մեկնարկին, բայց ամեն դեպքում՝ ես դա չափազանց արդյունավետ և նոր գաղափար չեմ համարում: Կողմերը պետք է պատրաստ լինեն առանցքային  փոփոխությունների:

– Իսկ Դուք ի՞նչն եք ներկայումս  անհրաժեշտ համարում, ինչպե՞ս կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը և ինչի՞ շուրջ կարելի է պայմանավորվել:

– Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի բանակցությունները պետք է շարունակվեն, բայց խմբի այդ ձևաչափն, ըստ իս, ևս արդյունավետ չէ, քանի որ բանակցություններին պետք է մասնակցություն ունենա նաև Լեռնային Ղարաբաղը: Ես գիտեմ, որ սա ևս  քննարկվում է, ու ես սա անհրաժեշտ եմ համարում, քանի որ Ղարաբաղն առաջին շահագրգիռ կողմն է այս հակամարտությունում: Պետք է կողմերը  և միջնորդներն իրենց համաձայնությունը տան այս հարցին: Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը մեծ խոչընդոտներ է  հարուցում հակամարտության կարգավորման հարցում՝ շնորհիվ  իր ազդեցության  և էներգակիրների: Եթե ակնկալում եք բեկում, ապա պետք է սպասել, որ Ադրբեջանում ռեժիմ  փոխվի, այս ռեժիմն ունակ չէ կարգավորելու հակամարտությունը, ունակ չէ գնալու որոշակի զիջումների:

– Պարոն Հայոս, նախագահները հանդիպեցին Սոչիում, ապա Ուելսում, առաջիկայում պետք է հանդիպեն Փարիզում: Այսօր, ըստ Ձեզ, ինչի՞ շուրջ պետք է համաձայնության գան նախագահները՝ կրակի դադարեցմա՞ն, թե՞ կարգավորման:

– Ես կարծում եմ, որ ամեն դեպքում  երկխոսությունը պետք է շարունակվի կարգավորման շուրջ: Ինչպես ասացի, պետք է առաջիկայում, իմ կարծիքով, լուծվեն բանակցություններում ԼՂ մասնակցության և օկուպացված տարածքների վերադարձման հարցերը: Սակայն պետք է նշել նաև, որ զիջումները երկկողմանի պետք է լինեն, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում