Одноклассники սոցիալական ցանցը սկսել է լուրջ հաջողություններ արձանագրել` կրկնապատկելով այցելությունների թիվը երկու անգամ` անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: 2010թ. մարտին այս կայքն արձանագրել էր օրվա ընթացքում ամենաշատ այցելությունները` մոտ 10 մլն: Դրանից հետո ցուցանիշները սկսել էին անկում ապրել, սակայն 2010թ. ամռանից դրանք նորից սկսեցին աճել: Այս տարվա մարտին օրական միջին այցելությունները կազմում են 19 մլն մարդ:
Կայքի հեղինակներից Իլյա Շիրոկովը նշել է, որ այս տարի սոցիալական ցանցում կլինեն բազմաթիվ նոր ծառայություններ:
«Հիմա թեստավորման ռեժիմով է աշխատում տեսանյութերի բաժինը, ինչպես նաև «զանգեր» ծառայությունը, մշակվում է երաժշտական նոր ծառայությունը: Մենք անընդհանտ բարելավում ենք մեր օգտատերերի անձնական տեղեկատվության անվտանգության համակարգը»,- ասել է նա: