Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և ընկերների՝ բողոքի ցույցեր Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում

Սեպտեմբերի 9-ին աշխարհի 10-ից ավելի երկրներում տեղի ունեցան սփյուռքի կողմից կազմակերպված «Միություն հանուն արդարության» հանրահավաքներ՝ նվիրված Հայաստանի 18 քաղբանտարկյալներին՝ Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին, այդ թվում՝ Վոլոդյա Ավետիսյանին: Կազմակերպիչներին առավել մտահոգել է՝ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի համար մեղադրողի՝ 5 տարի ժամկետով ազատազրկման պատժաչափի միջնորդությունը: Նույնը օրը ցույցեր են իրականացվել Պրահայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Փարիզում, Անգլիայում, Ստրասբուրգում, Էստոնիայում, Դանիայում և այլուր:

«Պայքար օլիգարխիայի դեմ» խմբի համակարգող, նյույորքաբնակ Սասուն Քոսյանը, ով մասնակցել է Նյու Յորքում կազմակերպված ակցիային, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարիների ընթացքում համոզվել են, որ իշխանությունները ժողովրդից գնալով ավելի և ավելի են հեռանում, քանի որ նրանք ժողովրդի կողմից ընտրված չեն և հետևաբար պատասխանատվություն չեն զգում ժողովրդի նկատմամբ: Ըստ նրա՝ բնականաբար նման ինքնակոչ իշխանություններից մեծ բան չի կարելի ակնկալել: «Այնուամենայնիվ, մենք մեր ձայնը բարձրացնում ենք, քանի որ մենք ենք մեր հայրենիքի տերը և ցանկանում ենք, որ նրանք գիտակցեն, որ սփյուռքը ուշադիր հետևում է, թե ինչպիսի անօրինական, ապազգային և անբարո կառավարում են իրագործում Հայաստանում: Կարծում եմ, որ սփյուռքի բողոքը պետք է որ զգոնություն հաղորդի ռեժիմին»,- ասաց Ս. Քոսյանը:

Անդրադառնալով սփյուռքի՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին ներգրավվածությանը, նա նշեց, որ սփյուռքում դեռևս շատերը լավ չեն տեղեկացված, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում, և եթե նույնիսկ գիտակցում են իրավիճակի լրջությունը, շատերը անցյալի իներցիայով անչափ ներողամտությամբ են վերաբերվում ՀՀ իշխանություններին: Այդ պատճառով Հայաստանի ապագայով մտահոգված բազմաթիվ սփյուռքահայեր, նրա դիտարկմամբ, որպես կանոն` զերծ են մնում ՀՀ իշխանություններին քննադատելուց և բողոքի ցույցերից՝ հույս ունենալով, որ, այնուամենայնիվ, իրավիճակը կշտկվի: Դրանով է բացատրվում այն, որ դեռևս մեծ քանակությամբ բողոքի ցույցեր տեղի չեն ունենում: Նման մտածողությունը, նրա կարծիքով, արդեն իսկ սկսել է փոխվել, քանի որ նույնիսկ մոլորակի հակառակ կողմից էլ պարզ է դառնում, որ դանակը հասել է ոսկորին:

Ընդհանուր առմամբ, շատերին չեն կարողացել տեղեկացնել ցույցերի մասին, սակայն այդ ընթացքում ում կարողացել են տեղեկացնել, 15-20 հոգի ցանկություն հայտնեցին մասնակցելու, բացի այդ` շատերը չկարողացան գալ աշխատանքային օր լինելու և այլ պատճառներով: Արդյունքում` Նյու Յորքում 7 հոգով են մասնակցել բողոքի ակցիային:

Հարցին՝ արդյոք այս քայլերը հետևողական կլինե՞ն և արդյոք սփյուռքը կկարողանա՞ ազդել այս խնդիրների լուծման վրա, Ս. Քոսյանը նկատեց, որ այս առումով ականատես ենք լինում փոփոխությունների, որոնք լավատեսության հիմք են հանդիսանում: Նրա խոսքով՝ սփյուռքի մասնակցությունը և ակտիվությունը աստիճանաբար աճում է, սոցիալական ցանցերի օգնությամբ տեղեկատվական բացը որոշ չափով լուծվել է և արագ կապի միջոցով ավելի հեշտությամբ են արվում կազմակերպչական աշխատանքները: Ամենագլխավորը, զրուցակցիս խոսքով, այն է, որ տասնամյակներով ձևավորված այն մտածողությունը, թե սփյուռքը միշտ պետք է հանդուրժի այն, ինչ կատարվում է Հայաստանի ներսում, այսօր իսկ սկսել է փոխվել: Եվ մարդիկ գիտակցում են, որ այսպես այլևս չենք կարող շարունակել և պատրաստակամություն են հայտնում հայրենաշինությանը մասնակցել այս նոր ձևով, այսինքն՝ ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոցով հասնել դրական փոփոխությունների:

«Եվ եթե մի քանի տարի առաջ բողոքի հիմնական պատճառը Ցեղասպանության հարցն էր (հայ-թուրքական արձանագրություններ և այլն), ապա այսօր օրակարգում դրված հարցերը վերաբերում են քաղաքական հալածանքներին, քաղբանտարկյալներին, ընտրակեղծիքներին, քրեական օլիգարխիայի դեմ պայքարին և այլ կարևոր խնդիրների, որոնք նախկինում դիտարկվում էին որպես զուտ ներքին հարցեր, և որոնցից սփյուռքը նախընտրում էր զերծ մնալ: Սա, անշուշտ, դրական միտում է»,- նշեց նա:

Լոս Անջելեսի «Վերածնունդ» շարժման անդամ Նորիկ Մարկոսյանի կարծիքով՝ ժողովրդի ցանկացած բողոք իր մեջ ուղերձ է պարունակում, իսկ նորմալ երկրներում դրանք խորհել են տալիս իշխանություններին, և իշխանությունները ականջալուր են լինում ժողովրդի ձայնին, բայց մեր իշխանությունները չունեն այդ համբավն ու մշտապես արհամարհում են ժողովրդի կարծիքը՝ դրանով հենց առաջացնելով նմանատիպ բողոքի ալիք: Անդրադառնալով բողոքի ցույցին սփյուռքահայերի մասնակցությանը՝ նա ասաց, որ իրենց համար այս փուլում կարևորը ոչ թե մասնակցողների քանակն էր, այլ աշխարհագրությունը, այսինքն՝ թե քանի երկրներում` թեկուզ սակավաթիվ մասնակիցներով ցույցեր տեղի կունենան: Այնուամենայնիվ, Լոս Անջելեսում 60 հոգի է մասնակցել ցույցին:

«Ինչպես ասացինք, այսօրվա Հայաստանի իշխանությունը ժողովրդի կարծիքը մշտապես անտեսել է և արհամարհել: Այնուհանդերձ, երեկվա մեր հրավերը աշխարհի տարբեր երկրներում կարծես ունեցավ մի շատ փոքր հաղթանակ` դա Անուշավան Գրիգորյանի ազատումն էր: Իհարկե, մենք գիտենք, որ այս ռեժիմը այնքան բարի չէ, որ հերթով և հեշտ ու հանգիստ ազատի բանտարկյալներին, բայց «Միություն հանուն արդարության» խումբը չի դադարեցնելու իր պայքարը և շարունակելու է բարձրաձայնել և հնչեցնել իր բողոքը միջազգային հանրության առջև և միջազգային ատյաններում»,- ասաց նա:

Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի հայրը, ով բնակվում է Լոս Անջելեսում, ներկա է եղել բողոքի ակցիային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ ակցիայի մասնակիցները հավաքվեցին հյուպատոսարանի մոտ, քննադատեցին Հայաստանում տեղի ունեցող անօրինականությունները, ինչպես նաև Պուտինի քաղաքականությունը, հնչել են նաև «Պուտի՛ն, հեռացիր» կոչեր: Բողոքի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև նամակ են հանձնել: Նա չթաքցրեց, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի ակցիաներից, ավելին՝ կուսակցությունները գրեթե լռում են այդ մասին, չեն գրում, որևէ արձագանք չկա. «Բողոքարկողը ես եմ լինելու, տարբեր ինստանցիաների պետք է բողոքեմ»:

Շահեն Հարությունյանի համար առավել անակնկալ էր թոռնիկի նկատմամբ առանձնահատուկ դաժանությունը՝ հինգ տարի ազատազրկման պահանջով. «Թեև գիտեմ, որ մեր ընտանիքի նկատմամբ իրենք դաժան են վարվում, բայց չէի կարծում մեղադրողը հինգ տարի կպահանջեր անչափահաս երեխայի համար, երբ դեպքերը կատարվեցին, երեխան դեռևս 14 տարեկան էր»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նա չի դադարելու պայքարել, առաջիկայում անգամ հնարավոր է նամակ գրի Վլադիմիր Պուտինին, պարզապես այս պահին դեռ սպասում է վճռի հրապարակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում