Լոնդոնում բնակարանների գինը, որը ամբողջ տարին թանկանում էր, օգոստոս ամսին աճել է նվազագույն տեմպերով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Օգոստոսին, երկրում խոշորագույն Nationwide գործակալության տվյալներով, բնակարանները թանկացել են 0,8%-ով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարկերի թանկացման ֆոնին փորձագետները բրիտանական մայրաքաղաքում հաջորդ տարի բնակարանների գների 3% անկում են կանխագուշակում:
Բրիտանիայի մայրաքաղաքում գարնանը բնակարանների մեծ գնաճ է գրանցվել, մինչդեռ շրջաններում անշարժ գույքի գները նվազել են: Արդյունքում, մայրաքաղաքի և շրջանների բնակարանների գների միջև ահռելի տարբերություն է առաջացել:








































