Կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Խորդի Ալբան գովեստի խոսքեր ասել թիմի մարզիչ Լուիս Էնրիկեի հասցեին:
«Երբեք ինձ «Բարսելոնա»-ում այսքան լավ չէի զգացել: Լուիս Էնրիկեն իր հետ բերեց ինչ-որ մի նոր բան: Նա փոխեց ամեն ինչ և շուտով դուք կտեսնեք մեր կատարած աշխատանքի արդյունքները:
Բոլորս էլ հաղթական ենք տրամադրված և պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր խաղում վաստակենք երեք միավոր», – ասել է Ալբան:










































