Ադբրեջանում ADEX-2014 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրել են Gurze-2 զրահապատ պարեկային մեքենան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով bmpd-ին:
Gurze-2-ը Gurze զրահամեքենայի փոփոխված տարբերակն է, որը ստեղծվել է Toyota Hilux 12-ի հիման վրա՝ ադրբեջանցի ուժայինների համար, ու թողարկվում է փոքր խմբաքանակներով: Բլոգը նշում է, որ նախորդ տարբերակից Gurze-2-ը տարբերվում է հեռակառավարվող պտուտահաստոցով՝ գիշերային տեսանելիության սարքով և գնդացրով, նաև շարժիչի պաշտպանությամբ:
Ավտոմեքենայի մանրամասն տեխնիկական բնութագրերը չեն նշվում: Տեղեկացվում է, որ Gurze-2-ը պիտանի է շահագործման -32-55 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի դեպքում:
















































