1961 թվականի սեպտեմբերի 11-ին նշվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ստեղծման օրը: Ներկա դրությամբ աշխարհում ամենախոշոր ոչ կառավարական միջազգային բնապահպան կազմակերպության մեջ հիմնադրամը միավորում է 28 ազգային կազմակերպությունների և ամբողջ աշխարհում ասոցացված անդամների, ինչպես նաև մոտ 5 մլն անհատ անդամների:
Հիմնադրամը ստեղծվել է 1961-ին՝ շվեյցարական փոքրիկ Մորգե քաղաքում, Լյուք Հոֆմանի, Փիթեր Սքոթի և Գայ Մոնֆորի կողմից:
1962-ին հիմնադրամն իրագործեց իր առաջին մասշտաբային ակցիան. նրա ներկայացուցիչները դիմեցին բոլոր երկրներին՝ կոչ անելով ստորագրել Վայրի կենդանիների պաշտպանության համաշխարհային խարտիան:
Հիմնադրամը ճանաչում և ֆինանսական անկախություն է ձեռք բերել իր ստեղծումից 10 տարի անց:
Ներկայում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը զբաղվում է առանձին կենսաբանական տեսակների, հողերի, լանդշաֆտների, օդի և ջրի պաշտպանությամբ:










































