Ճապոնիայի ընդդիմադիր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում, որը նշանակում է վարչապետին և հաստատում է պետական բյուջեն:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն հայտարարել է, որ հույս ունի լուծել Հարավային Կուրիլների տարածքային խնդիրը:
«Ես հույս ունեմ լուծել մեր երկրների միջև առկա տարածքային խնդիրը և ստորագրել խաղաղության համաձայնագիր»,- ընդգծել է Աբեն:
Աբեն նաև շեշտել է, որ Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հակված է ռազմական ամուր միություն հաստատել Վաշինգտոնի հետ, և ցանկություն է հայտնել իր առաջին արտասահմանյան այցը, որպես երկրի վարչապետ, կատարել հենց ԱՄՆ:
Աբենի խոսքերով՝ ինքը մտադիր չէ սրել հարաբերությունների ասիական հարևանների, մասնավորապես Չինաստանի հետ:
Ընտրությունների արդյունքների համաձայն, Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանի 480 տեղերից ստացել է 294-ը: Կուսակցության հիմնական դաշնակիցը՝ Կոմեյտո կուսակցությունը, ստացել է 31 մանդատ:









































