ԱՄՆ Միսիսիպի նահանգի իշխանությունները ձերբակալել են 1-8 տարեկան երեխաների հորը: Երեխաները նախ համարվում էին անհետ կորած, իսկ հետո Ալաբամա նահանգում նրանց գտել են մահացած՝ հայտնում է CNN-ը:
32-ամյա Թիմոթի Ջոնսը կալանքի տակ է վերցվել երեխաների սպանության կասկածանքով ու արտահանձնվելու է Հարավային Կարոլինա նահանգ՝ հետաքննության անցկացման նպատակով:
Ջոնսի երեխաները անհետ կորած էին հայտարարվել Հարավային Կարոլինայում անցած շաբաթ, իսկ նախօրեին մահացած էին գտնվել:
Երեխաների հոր նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ երեխաների մայրը ոստիկանությանը հայտնել էր, որ չի կարողանում վերջինիս հետ կապվել:











































