Բրիտանացի հնագետները Անգլիայի հարավարևմտյան Ուիլթշիր կոմսությունում հայտնի նեոլիթյան Սթոունհենջ հուշարձանի անմիջական հարևանությամբ նախկինում անհայտ 17 ծիսական կառույց են գտել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Գիտնականները մի քանի մ խորության վրա Սոլսբերի դաշտավայրում գտել են մոտ 30 մ տրամագծով քարե շրջանակներ (մ.թ.ա. 3000-2500), փոքր տաճարներ և մի քանի թաղում: Բացահայտումն արվել է 12 ք. կմ տարածքում:










































