Ֆուկուսիմայում կայացած ատոմային էներգետիկայի անվտանգության թեմայով միջազգային համաժողովի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է ռեակտորների ապամոնտաժման նպատակով միջազգային կենտրոնի ստեղծման մասին:
Համաժողովը նախարարների մակարդակով անցկացվում է ԱԷՄԳ-ի և Ճապոնիայի կառավարության նախաձեռնությամբ: Նման հայտարարություն արել է Ճապոնիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը:
«Ֆուկուսիմայում կստեղծվի միջազգային գիտահետազոտական կենտրոն, որը կզբաղվի նաև ռեակտորների ապամոնտաժման հարցերով: Ճապոնիան զգալի դեր կխաղա ատոմային էներգիայի անվտանգության չափանիշների սահմանման ոլորտում», – ասել է Ճապոնիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարի միջազգային հարցերով տեղակալ Նաբուհիկո Սասակին:
Համաժողովն իր առջև նպատակ է դրել հասնել ատոմային էներգիայի առավել անվտանգ օգտագործմանը՝ զարգացող երկրներում և արագ աճող տնտեսությամբ երկրներում նվազեցնել ատոմային էներգիայի օգտագործման ռիսկերը: Ճապոնիան մտադիր է «Ֆուկուսիմա1»-ի աղետի հետևանքով կուտակած փորձը լսելի դարձնել միջազգային հանրությանը` ամբողջ աշխարհում բարձրացնելով ատոմային էներգիայի օգտագործման անվտանգությունը:
Համաժողովին մասնակցում է 125 երկիր: Այն կշարունակվի մինչև դեկտեմբերի 17-ը և վերջում կընդունվի համատեղ հայտարարություն:










































