Ինչ-որ ժամանակ մեքենա առևանգելու համար պահանջվում էր լարի կտոր և կոպիտ ուժ: Մեր օրերում Լոնդոնում յուրաքանչյուր երրորդ մեքենա առևանգում են համակարգչային ցանցահենները, որոնք անգամ առանց բանալու կարող են մի քանի վայրկյանում կառավարել ավտոմեքենան: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը՝ հայտնում է RT-ն:
Բանն այն է, որ բազմաթիվ նոր ավտոմեքենաներում տեղադրվում է հատուկ կոճակ, որը թույլ է տալիս մեքենան միացնել առանց բանալու: Մեքենան գործի դնելու համար անհրաժեշտ է միայն գտնել կոճակը, որը սեղմում եք, ու այն գործի է դրվում: Սակայն խորամանկ ցանցահենները մտածել են այս առաջատար տեխնոլոգիան «խաբելու» մասին:
«Համացանցում հնարավոր է պատվիրել հատուկ սարքավորում, որը թույլ է տալիս վերածրագրավորել այդ սարքերը: Այն արժե 800 դոլար: Հենց դրանից էլ օգտվում են հանցագործները»,- ասել է անվտանգության հարցերով փորձագետ Ջոն Սաֆան:












































