Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Նորվեգիայի ընտրանու դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` իտալացիները հաղթեցին 2:0 հաշվով:
«9 օր անց մենք իսկապես կարևոր հաղթանակի հասանք: Իհարկե, մենք դեռ պետք է բարելավենք մեր խաղը, որպեսզի կարողանանք առաջընթաց գրանցել: Ես գիտեմ այդ մասին, բայց, միևնույնն է, երջանիկ եմ: Այն, ինչ մենք արեցինք, հեշտ չէր:
Սա բարդ խաղ էր, պայքար` երեք միավոր վաստակելու համար: Բայց, անկեղծ ասած, չեմ հիշում, որ Բուֆոնի դարպասի մոտ լուրջ վտանգ ստեղծվեր: Միաժամանակ մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Պետք է աշխատանք հարձակման գծում, պաշտպանության խաղն ինձ դուր եկավ»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:







































