«Հրապարակ» թերթը գրում է. «Նախախորհրդարանի անդամ և բնապահպան Եղիա Ներսիսյանը երեկ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես վկա բերման է ենթարկվել, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել սոցիալական ցանցերում և հասարակական կազմակերպությունների շրջանում: Նշենք, որ Ներսիսյանը որպես վկա պիտի մասնակցի 2012թ. Խոսրովի արգելոցում Կարմիր գրքի մեջ գրանցված կենդանիների, մասնավորապես բեզոարյան այծի ապօրինի որսի հետ կապված գործի քննությանը:
«Անիմաստ, անտեղի բերման ենթարկեցին, ես ընդամենը նախկինում տված իմ ցուցմունքը թարմացրեցի։ Ես չեմ հասկանում, թե բերման ենթարկելու իմաստը որն էր, երբ ես մինչ այդ 5 անգամ բացատրագիր եմ ուղարկել իրենց՝ ասելով, որ զբաղված եմ, ժամանակ չունեմ ներկայանալ, և հղում եմ տվել իմ նախկին ցուցմունքին՝ նորից հաստատելով այն, որ ոչինչ չի փոխվել, և ամեն ինչ նույնն է, այսինքն՝ նորից ներկայանալու, նոր ցուցմունք տալու կարիք չկար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































