Իտալական «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը.
« Շտապել պետք չէ: Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք «Յուվենթուս»-ի հետ և անհանգստանալ պետք չէ: Պայմանագրի մանրամասները դեռ չեմ կարող նշել, քանի որ դեռ շուտ է: Բուֆֆոնը «Յուվենթուս»-ի առանցքային ֆուտբոլիստներից է և աշխարհի լավագույն դարպասապահը»-, ասել է Բուֆֆոնի գործակալը`Սիլվանո Մարտինան:
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը «Ծեր սինյորա»-ի կազմում հանդես է 2001 թվականից:









































