Անդրադառնալով ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցում տեղ գտած այն դիտարկմանը, որ ԼՂ հարակից տարածքները օկուպացված են, իսկ վերաբնակեցումը աղետալի վիճակում է գտնվում՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը արձագանքեց.
«Դուք լուրջ եք նայում այդ հայտարարությանը։ Միջազգային հանրությունը ԼՂ-ն օկուպացված չի համարում։ Բայց նա նայում է ԼՂ նախկին տարածքները, բայց ներկա տարածքները նույնպես ԼՂ-ինն են։
Իսկ ինչ վերաբերում է, որ վերաբնակեցման արդյունքում 14 հազար մարդ խայտառակ պայմաններում է ապրում, մենք այսքան տարի կռիվ ենք տալիս, բայց տարածքները շարունակում են չվերաբնակեցված մնալ։
Այս չվերաբնակեցումն է լկտի լեզու տալիս Ադրբեջանին։ Իսկ եթե ԼՂ-ն վերբնակեցված լիներ, թե՛ Ադրբեջանի վարքը կփոխվեր, թե՛ միջազգային հանրության»։







































