ԱՄԷ իշխանությունները հաստատել են Դուբայի միջազգային օդանավակայանի մասշտաբային ընդլայնման 32 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրը՝ հայտնում է Associated Press-ը: Նախագծի գլխավոր նպատակներն են օդանավակայանի թողունակության մեծացումն ու ավելի քան 200 հազար աշխատատեղի ստեղծումը:
Նախագծի առաջին փուլի շրջանակներում, որի իրագործման համար կպահանջվի մոտ 7 տարի, ծրագրված է 2 նոր թռիչքուղիների, նաև սպասման 2 սրահների կառուցում: Աշխատանքների այդ մասի ավարտից հետո օդանավակայանը կկարողանա տարեկան ընդունել մինչև 120 մլն մարդու՝ նշում է գործակալությունը:
Ավելի ուշ օդանավակայանում ևս 5 թռիչքուղի կստեղծվի: Այդպիսով՝ այդ աշխատանքների արդյունքում Դուբայի օդանավակայանը կկարողանա դառնալ խոշորագույնն աշխարհում՝ տարեկան մինչև 200 մլն ուղևոր թողունակությամբ:









































