Մեքսիկական «Մոնտորեյ»-ն առանց դժվարության առավելության հասավ եգիպտական «Ալ Ահլի» ակումբի նկատմամբ Աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալի համար մղվող պայքարում: Հանդիպումը տեղի ունեցավ ճապոնական Յոկոհամա քաղաքում:
Լատինամերիկյան թիմը հաշիվը բացեց խաղի արդեն երրորդ րոպեին, իսկ ահա 66-րդ րոպեին մեքսիկական թիմը կրկնապատկեց այն:
Նշենք, որ «Մոնտորեյ»-ն այս մրցաշարին մասնակցում էր նաև անցած տարի, սակայն այդ խաղարկության ժամանակ թիմին հաջողվեց միայն հինգերորդ տեղն զբաղեցնել:
Յոկոհամա, Ճապոնիա.
Աշխարհի ակումբային առաջնություն
Հանդիպում՝ երրորդ տեղի համար
«Ալ Ահլի»(Եգիպտոս) – «Մոնտորեյ»(Մեքսիկա) – 0:2
Գոլերը՝ (3´) Կորոնա, (66´) Դելգադո:







































