«Այս տարվա նոյեմբերին սպասվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ»: APA-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը նախատեսված է Փարիզում:
Դեսպանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները և խնդիրները խաղաղ գործընթացում. «Կարծում եմ՝ այդ հանդիպումը կարևոր նշանակություն ունի խաղաղության պահպանման համար: Մենք արդեն Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև միջպետական, միջկրոնական և միջմշակութային երկխոսություն ենք հաստատել: Ապագայում պետք է զարգացնել այդ երկխոսությունը: Ես բարձր եմ գնահատում Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև ներկայիս հարաբերությունները»:










































