Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

Ծառուկյանի քաղաքական կշիռը պայմանավորված է իր տնտեսական կշռով

Գագիկ Ծառուկյանը երբեք էլ այլընտրանք չի եղել, նա իշխանության դասակարգի մի մասն է եղել:Ընդամենը եղել են տարբեր կլանների միջև տակտիկական հակասություններ, իսկ ընդհանուր առմամբ,նա նույն քրեական դասակարգի անդամ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անկախ փորձագետ Հայկ Բալանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ ճակատագրի կարժանանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո. կմնա՞ արդյոք այլընտրանք, կդառնա՞ ընդդմություն, թե՞այնուամենայնիվկդառնա իշխանության մի մաս:

«Զարմանում եմ, երբ նրան այլընտրանք են ասում, նա իշխանության մի մասն է:Իր քաղաքական կշիռը պայմանավորված է իր տնտեսական կշռով, ազդեցությամբ, իսկ այդ տնտեսական հնարավորությունները մեզանում պայմանավորվում են միայն իշխանություններով, իշխանությունից կախման մեջ են: Հաշվի առնելով այն ֆինանսական հոսքերը և այն ներուժը, որ իր մեջքին կանգնած է՝ անկասկած է, որ նա քաղաքական դաշտում կմնա, որովհետև նա ներկայացնում է որոշակի տնտեսական շահեր և ոչ միայն, այդ իսկ պատճառով էլ նա կմնա որպես քաղաքական ֆակտոր: Ուրիշ հարց է նա կամ ԲՀԿ-ն կլինե՞նանձամբ, անմիջականորեն իշխանության մաս, թե՞ ոչ:

Ես կարծում եմ, որ նա անուղղակիորեն, այսպես թե այնպես, իր շահերն ունի ներկայացված իշխանության մեջ, անձնապես ներկայացնելու առումով գործը չի փոխվի:Իսկ կշարունակեն այդ մարտավարությունը, թե չեն շարունակի` դա արդեն ցույց կտա Ժամանակը: Եթե նպատակահարմար գտնվի՝ այն ուժերի կողմից, որոնց ինքը ներկայացնում է, նորից վերադառնալ դեպի ակտիվ քաղաքականություն, կվերադառնա, բայց դրանից եզրակացնել, որ նա կլինի այլընտրանք այս իշխանությանը բացառվում է, որովհետև այլընտրանքը համակարգային որակի իմաստ ունի, իսկ քանի որ «Բարգավաճ Հայաստանը» համակարգային որակի իմաստ երբեք էլ չի կրել, ապա «այլընտրանք» բառն, իմ կարծիքով, ճիշտ չէ օգտագործել:

Քանի դեռ տնտեսական գործոն կա այդ ուժի ետևում՝նա, այսպես թե այնպես, իշխանության մասէ, որով պայմանավորվում է նաև նրա քաղաքական ազդեցությունը, որովհետև նրա տնտեսական իշխանությունը պայմանավորում է քաղաքականը: Նաև ԲՀԿ-ի հետ են կապված տասնյակ վարձու,այսպես կոչված,մտավորականներ, քաղաքական գործիչներ, մամուլ, կազմակերպություններ: Այդ ուժը կա,ոչնչացված չէ, և նա իր դիրքերը պահպանումէ, իհարկե` ավելի նվազ սահմաններում, բայց դեռ մնում է»:

Փորձագետը նաև կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը եղել է իշխանության մաս և՛ մինչև 2008 թվականը, և՛ մինչև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը. «Անկախ նրանից կուսակցությունը կլինի, թե չի լինի` իր ազդեցությունն ու լծակները պայմանավորված չեն կուսակցությամբ, այդ կուսակցությունն է պարտական Գագիկ Ծառուկյանին և ոչ թե Գագիկ Ծառուկյանը կուսակցությանը»,-եզրափակեց Հ. Բալանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում