Ավստրալիայի արևելյան Բայրոն-Բեյ քաղաքի (Նոր Հարավային Ուելս նահանգ) բնակիչը դարձել է շնաձկան զոհ: Շնաձուկը նրա վրա է հարձակվել այն պահին, երբ նա լողալիս է եղել տեղի լողափերից մեկում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ափից ոչ հեռու գտնվող մարդիկ կարողացել են նրան ափ հանել, սակայն ստացած վնասվածքներից նա մահացել է: Ոստիկանությունը հայտնել է, որ զոհը եղել է մոտ 40 տարեկան:
Վերջին 100 տարիներին Ավստրալիայում գրանցվել է շնաձկների հարձակումների ընդհանուր 598 դեպք, որից 159-ը՝ մահվան ելքով: Ընթացիկ տարում շնաձկների հարձակումներից 4 ավստրալացի է մահացել:










































