Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 17-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների` Իրանի նախագահը կմասնակցի հայտնի մուսուլման բանաստեղծ Ջալալեդին Ռումիի 739- ամյակին նվիրված կոնֆերանսին:
Կոնֆերանսին սպասվում է նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի մասնակցությունը:









































