Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Պոլ Պոգբային ու Ջանլուիջի Բուֆոնին:
21-ամյա Պոգբան պատրաստ է իր ներկայիս ակումբում հանդես գալ մինչև 2018թ.: «Ծեր սինյորա»-ն պատրաստ է նրա 1.5 մլն եվրո տարեկան աշխատավարձը դարձնել 4.5 մլն եվրո:
36-ամյա դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ.: Նրան պատրաստ են ևս 2 տարվա պայմանագիր առաջարկել, իսկ եթե Բուֆոնը ցանկանա 2017թ. ավարտել կարիերան, ակումբը նրան պաշտոն կառաջարկի:








































