ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասումսենը վստահ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը մոտենում է վերջին:
Interfax-ի հետ հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Ես կարծում եմ, որ մարդկային բնույթին հատուկ է ազատության և մեծ հնարավորությունների ձգտումը: Աշխարհի բոլոր միապետները դա պետք է հասկանան: Դրանից ես հանգում եմ այն եզրակացության, որ Դամասկոսի ռեժիմը մոտենում է վերջին: Այն չի կարող դիմանալ: Դա ժամանակի հարց է»:











































