Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սամվել Ալեքսանյանը անտեսում է Սերժ Սարգսյանի խոսքը

Այսօր Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին օրը նիստերից բացակայում էր Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, դիմելով իր պատգամավորներին, շեշտեց, որ նրանք պետք է երկրորդ պլան մղեն անձնական բոլոր գործերն ու մասնակցեն նիստերին: «Այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան»,- դիմելով պատգամավորներին և ընդգծելով խորհրդարանում ստեղծված վիճակը՝ ասել է հանրապետության նախագահը:

Հատուկ անդրադարձ է եղել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին: «Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին, և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Փաստորեն, Ս.Սարգսյանի հորդորը Ս.Ալեքսանյանին չի վերաբերում։ Նիստերից բացակայում էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության վեց պատգամավոր՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալների համաձայն՝ ԲՀԿ-ն խորհրդարանում ամենապասիվ խմբակցությունն է։ Իսկ այսօր՝ աշնանային նստաշրջանի առաջին օրը, այդ խմբակցության վեց պատգամավորները ԱԺ չէին եկել։ Ավելին՝ նրանցից երեքի փոխարեն քվեարկում էին գոըծընկերները՝ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Արայիկ Աղաբաբյանը և Տիգրան Ստեփանյանը։

Նիստից բացակայում էր նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նա այս օրերին արտերկրում է՝ բուհերում դասախոսություն կարդալու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում