Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սեպտեմբերի 6-10-ը տեղի է ունենում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը պայքարից դուրս է մնացել 1/8 եզրափակչում: Նա 4:2 հաշվով զիջել է ամերիկացի Նիկոլաս Մարեյբլին:
Հիշեցնենք, որ Մուսա Մուրթազալիևն ու Գարիկ Բարսեղյանը ևս անհաջողության էին մատնվել մեկնարկային փուլում:









































