YouTube-ում հայտնվել է սիրողական տեսանյութ Պապուա Նոր Գվինեայում Տավուրվուր հրաբխային լեռան խառնարանից տեղի ունեցած ժայթքման մասին:
Ժայթքումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, սակայն այդ մասին տեսանյութը վիդեոհոսթինգում հայտնվել է ավելի ուշ:
Նկարահանումը կատարել է ավստրալացի զույգը՝ լեռանը հարակից լճից: Տեսանյութում լսելի է հզոր պայթյունը, որից հետո մի քանի տասնյակ մետր երկինք են արտանետվել քարեր, ծուխ և մոխիր:









































