Ինչպես տեղեկացնում է Երևանի «Միկա»-ի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ու «Միկա»-ի 32-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը թիմի գիտությամբ մեկնել էր Իրան՝ բանակցելու Իրանի երրորդ քաղաքը ներկայացնող Սպահանի «Զոբ Ահան»-ի հետ:
Կողմերը համաձայնության են եկել, և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը մինչեւ մայիս վարձավճարով հանդես կգա Իրանում: Կասպարովը ժամանակին հանդես է եկել իրանյան այլ թիմերում՝ «Պաս»-ում, «Ռահ Ան»-ում, «Սանաթ Նավթ»-ում, «Տրակտոր»-ում:
Նշենք, որ Գևորգ Կասպարովը դեկտեմբերի 1-ին երկրաձգել էր պայմանագրի ժամկետը թիմի հետ, որը գործում է մինչև գալիք տարվա օգոստոսը:
Վարձավճարի ավարտից հետո դարպասապահն իրանյան թիմից կվերադառնա հարազատ «Միկա»:







































