Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիվանագետներին արգելել են օգտվել Wi-Fi-ից: Ինչպես ասվում է Ռադիոալիքների վերահսկման ազգային վարչության ծանուցման մեջ՝ Փխենյանում նման միջոցառումը ընդունվել է «երկրի անվտանգության ապահովման նպատակով»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթում պահանջվում է «վերացնել կապի այնպիսի համակարգերը», որոնք տեղադրված են առանց պաշտոնական թույլտվության:
Կարգադրությունը չկատարելու դեպքում, «կախված հանգամանքներից»՝ նախատեսվում են խոշոր դրամական տուգանք, նման համակարգերի աշխատանքի հարկադիր կասեցում կամ դրանց համար նախատեսված սարքավորումների առգրավում:










































