Այսօր`սեպտեմբերի 7-ին, «ԵՎՐՈ-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցում էր Դանիայի ընտրանու հետ:
Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:49-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը: Գոլից հետո Դանիայի ընտրանին տիրեց նախաձեռնությանը և 69-րդ րոպեին Հյբերգը հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Խաղի 80-րդ րոպեին էլ Տոմաս Կալենբերգը կարողացավ գրավել Ռոման Բերևզովսկու դարպասը և հաշիվը դարձնել 2:1:
Դանիա-Հայաստան`2:1
0:1 Մխիթարյան (49´), 1:1 Հյոբերգ (69´), 2:1 Կալենբերգ (80´)









































