Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` դեկտեմբերի 14-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19.00-ի սահմաններում Նաիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ 18-ամյա Դավիթ Թամրազյանը մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել: Պարզվել է, որ նույն օրը Հանրապետության 1 շենքի մոտ Իսակովի պողոտայի բնակիչ, 51-ամյա Կառլեն Ավագյանը «Տոյոտա» մակնիշի 13 ՈՈ 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դ.Թամրազյանին:
Ըստ բժիշկների` վրաերթի ենթարկվածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:










































