«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը և իր աջակիցներն այսօր հերթական ավտոերթն են անցկացրել: Մեկնարկը տրվել է Երևանի Ավան համայնքից:
Նախաձեռնությունը իրականացրել է մարզային ավտոերթ դեպի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքներ և գյուղեր: Երթուղում նախատեսված է հանրային քննարկում Սևանի մոտակա լողափում: Ակցիայի նպատակն է ակտիվացնել մարզային շրջանների բնակիչներին, կոչ անել նրանց բողոքարկել ՃՈ որոշումները, և որոշում կայացնողից առաջնային պահանջ է՝ մինչև հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների և տույժերի նկատմամբ հայտարարել համաներում:






































